01.02.2012 - 07.02.2012
ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
Հանուն Աստծո – այս խորագիրն է կրում ցուցահանդեսը, որը նվիրված է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձին, կազմակերպել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը: Ցուցահանդեսում ներկայացվելու են ժամանակակից կիրառական արվեստի նմուշներ, որոնք կատարված են ավանդական իրանական տեխնոլոգիաներով և ավանդույթներով, զանազան մետաղյա ծաղկամաններ, սկուտեղներ, փայտե ժամացույցներ, ջնակարված ափսեներ, արդի արվեստի նմուշներ, հնագույն հյուսվածք, ինչպես նաև գրակալներ և Ղուրաններ, որոնք նկարազարդված են հնագույն ոճով: Ցուցադրության մեջ հատուկ տեղ են գրավում ժամանակակից իրանցի գեղանկարիչ Ալի Մոհամմադ Շեյխի ստեղծագործությունները:
09.12.2011 - 01.01.2012
ՀՄԱՅԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
/19-րդ դարի վերջի և 20-ի սկզբների հայ ռեալիստական արվեստի նշանավոր դեմքերից է Հմայակ Հակոբյանը (1871, Տրապիզոն- 1939, Թիֆլիս), որի ստեղծագործական հարուստ ժառանգությունը դեռևս պատշաճ ուշարության արժանացած չէ:
08.11.2011 - 15.01.2012
ՃԱՊՈՆԱԿԱՆ ՓԱՅՏԱՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
/ Արվեստասեր հասարակությանը հնարավորություն է ընձեռվում ևս մեկ անգամ հաղորդակցվելու Ծագող Արևի վարպետների բարձր արվեստին և ճապոնական ժողովրդի՝ մեզ այնքան մոտ և այնքան հեռու երկրի փիլիսոփայությանը և աշխարհընկալմանը:
03.06.2011 - 01.09.2011
ԳԵՈՐԳԻ ՅԱԿՈՒԼՈՎԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 80-ից ավելի գեղանկարչական, գրաֆիկական ստեղծագործությունները և թատերական ձևավորումները ՀԱՊ-ի հավաքածուից:
07.07.2011 - 21.10.2011
Սալվադոր Դալի, Հանս Բելմեր, Լեոնոր Ֆինի, Ջորջո դե Կիրիկո, Վասիլի Կանդինսկի.160 օֆորտ, գրաֆիկական թերթ Արժիլեների անձնական հավաքածուից ներկայացված է ՀԱՊ-ի այս ցուցահանդեսում
20.05.2011 - 03.06.2011
ՌԻՇԱՐ ԺԵՐԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
90-ամյա հոբելյանի տարում, արվեստագետը կրկին Հայաստանում է` մայր թանգարանում, իր անհատական ցուցահանդեսով
22.04.2011 - 15.05.2011
ԽՈՐԵՆ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅԱՆ. ՔԱՆԴԱԿ, ԳՐԱՖԻԿԱ, ԳԵՂԱՆԿԱՐ
Այս ցուցահանդեսում տեղ են գտել անվանի ամերիկահայ արվեստագետ Խորեն Տեր-Հարությանի (1909 - 1991) քանդակագործական, գրաֆիկական ու գեղանկարչական ստեղծագործությունները, որոնց մեծ մասը ստեղծվել են հեղինակի Ճամայկայում ապրած տարիներին:
26.11.2010 - 01.05.2011
ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Հայ պատմական գեղանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի (1860-1921) ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես
09.12.2010 - 23.12.2010
ՑՈԼԱԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Քանդակագործ Ցոլակ Սիմոնյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում
12.09.2010 - 14.11.2010
ԾԻԱԾԱՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԱՆԳ - ԶՈՒՅԳ ԱԶԳԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ
«Ծիածանի երկու երանգ - զույգ ազգերի ճակատագիր» ցուցահանդեսը 2010 թ. սեպտեմբերի 12-ից նոյեմբերի 14-ը Պուշկինի անվան թանգարանում (Մոսկվա)