Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

27.06.2017 - 27.07.2017

Լվովի հայկական տաճարը խորագրով ցուցահանդես Էջմիածնի Մհեր Աբեղյան թանգարանում

Հունիսի 27-ին՝ ժամը 15:00-ին, ք. Վաղարշապատում՝ Մհեր Աբեղյանի թանգարանում (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ) կբացվի «Լվովի Հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդես:Այն նվիրված է Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին: Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։ Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Այն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:
Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 30-ը:

Մշտական
ցուցադրություն

Գայֆեճյան Վահրամ Մկրտչի

Սալոմեի պարը? (1910-ական սկիզբ)

ստվարաթուղթ, յուղաներկ
34,5x47,5 սմ