Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

10.11.2019 - 05.12.2019

Ծաղիկներ մարտիկներին

 Հայ ժողովուրդը ծանրակշիռ ներդրում ունի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում, անշուշտ, անմասն չեն մնացել նաև արվեստագետները: Պատերազմի հերոսական էջերը, հաղթության բերկրանքն ու կորուստների ցավը վառ արտացոլում են ստացել հայ կերպարվեստում: Ցուցահանդեսում տեղ են գտել Մարտիրոս Սարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Սարգիս Մուրադյանի, Սուրեն Սաֆարյանի, Մարիամ Ասլամազյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Արա Բեքարյանի և այլոց ստեղծագործությունները: Ներկայացված են նաև Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի զինվորական համազգեստն ու շքերթային սուրը, գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանի զինվորական համազգեստը, 89-րդ Հայկական Թամանյան եռակի շքանշանակիր հրաձգային դիվիզիայի մարտիկ, եֆրեյտոր Ն. Ն. Շահսուվարյանի ակորդեոնը, լուսանկարներ և բացառիկ փաստավավերագրական նյութեր, որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն է հարգանքի տուրք մատուցելու անպարտ հերոսներին, ոգեկոչելու մեր պապերի և հայրերի մեծ սխրանքը: Ցուցահանդեսը կգործի շուրջ մեկ ամիս:

Մշտական
ցուցադրություն

Քենթ Ռոքուել

Փոթորկաբեր ամպեր (1932-33)

կտավ, նրբատախտակ, յուղաներկ
65x118 սմ