Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

20.08.2020 - 23.08.2020

Վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը

Ցուցահանդեսի տոմսեր կարող եք ձեռք բերել Ազգային պատկերասրահի տոմսարկղից և TOMSER.AM կայքից: Նախքան Արտակարգ դրությունը ձեռք բերած տոմսերը ուժի մեջ են:
✅ Խմբային այցելությունների համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով.էքսկուրսիաներ՝ 010 56 74 72 կրթական ծրագրեր՝ 096 86 96 44 հեռախոսահամարներով (առավելագույնը՝ 10 հոգի):
✅ Հիշեցնենք, որ ցուցահանդեսը ներկայացնում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «ИскусствоНаций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից աշխարհում:
Սիրով սպասում ենք…

 

Մշտական
ցուցադրություն

Մոմպեր Իոս դե

Լեռնային բնանկար

փայտ, յուղաներկ
48,7x64,3 սմ