Հավաքածու / Շտեմարան



Այվազյան Վլադիմիր Տիգրանի

(1915 - 1999)


Վլադիմիր Այվազյանը 20-րդ դարի հայկական գրաֆիկայի ականավոր վարպետներից է£ Սովորել է Ստեփան Աղաջանյանի մոտ£ 1940-46 թթ. մասնակցել է Հայերենական Մեծ պատերզմին: Մի քանի տարի Մոսկվայում ապրելուց հետո վերադարձել է Երևան: Զբաղվել է մանկավարժությամբ: 1961-ին Վ. Այվազյանին շնորհվել է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի, իսկ 1967-ին ՀՍՍԽ արվեստի վաստակավոր գործչի կոչում£
Վ. Այվազյանի ստեղծագործական գործունեության հիմնական ոլորտը փորագրությունն է, ավելի ճիշտ`օֆորտը, որին հայ նկարիչներից քչերն են անդրադարձել: Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում գրավյուրայի նկատմամբ ցուցաբերած հետևողական հետաքրքրությունը Վ. Այվազյանին դարձրեց այդ բնագավառի փորձառու նկարիչներից մեկը, որը արվեստի այդ տեսակի նկատմամբ մշակեց պրոֆեսիոնալ ուրույն մոտեցում: Նկարիչն աշխատել է լինոփորագրության, օֆորտի, գեղանկարչության բնագավառներում: Տարիների ընթացքում որոշակի են դառնում նրա ստեղծագործության թեմաներն ու մոտիվները` քաղաքային, բնության պատկերներ, բնանկարներ:
Գեղարվեստական ինքնատիպ հղացումներով են առաձնանում բնականից կամ հիշողությամբ ստեղծած միագույն և գունավոր գծանկարները` մարդկանց կենդանիների հետ ներկայացնող ժանրային պատկերները (ՙԱղջիկը և իշուկը՚) 1970, ՙԱյծերի կթումը՚, 1966), հայ միջնադարյան ճարտարապետության կոթողներին նվիրված գրաֆիկական առանձին թերթերն ու բազմաթերթ նըկարաշարերը` (ՙԿեչառիս՚, 1969, ՙԱստվածամոր եկեղեցին Եղվարդում՚, 1970, ՚Էջմիածնի Մայր տաճարը՚):
Ստվար շարք են կազմում հայկական բնությունը, գյուղական կյանքի աշխատանաքային դժվար առօրյան ներակյացնող կենցաղային, անիմալիստական պատկերները, երփնագիր նատյուրմորտները և այլն:
Ի դեպ Վ. Այվազյանը առաջինն էր, որ սովետահայ գրաֆիկայի մեջ ներմուծեց անիմալիստական ժանրը` (ՙԵղնիկ՚, 1973, ՙԳայլեր՚,1974, ՙԱղբյուրի մոտ՚, 1977) և այլն:
Վ. Այվազյանը ստեղծել է օֆորտների և լինոփորագրությունների ի մեծ շարք` նվիրված հանրապետության նորակառույցներին, շինարարական ինդուստրիային`
(ՙՀանքախորշ իջնելիս՚, 1971, ՙԱմբարտակում՚, 1971): Վ. Այվազյանը հայկական էստամպը հարստացրել է հին հայկական ճարտարապետական հուշարձանների բարձրաքանդակների պատկերմամբ (ՙԵղվարդի տիրամայրը՚, 1969, ՙՌելիեֆ. Կարպի՚, 1969 և այլն:
Նկարչի ստեղծագործության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում մերկ մարմնի պատկերումը, որին հայ գրաֆիկները հազվադեպ են անդրադարձել:
Վ. Այվազյանի` գրչածայրով, վիմագրական մատիտով, ասեղնափոր կամ կերագծված օֆորտի տարբեր եղանակներով ստեղծված փորագրություններն աչքի են ընկնում տեխնիկական բազմազանությամբ, արտիստիկ կատարմամբ:
Առանձնապես զարմացնում է տեխնիկական արտահայտչաձևերի առատությունը և բազմազանությունը` փափուկ լաք, ակվանտինա, ռեչերվաժ, խառը տեխնիկա: Վ. Այվազյանը տիրապետում է նաև հեղինակային վիմագրության բազմատեսակ տեխնիկական հնարներին:
1962-1991 թվականներին Վ. Այվազյանը ունեցել է քսանից ավելի անհատական ցուցահանդես` Երևանում, Դիլիջանում, Կիրովականում, Լվովում, Տարտուում, Բելգրադում, Զագրեբում, Նովոսիբիրսկում, Տրումենում, Օմսկում, Սարատովում:
Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների Մոսկվայում, Լենինգրադում, Բոլոնյայում, Փարիզում, Բեռլինում, Բուլղարիայում, Սիրիայում, Իտալիայում, Հունգարիայում, Իսրայելում, Շվեդիայում:
1989-ին նկարիչը Նիժնեվարտովսկ քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանին նվիրել է 40 փորագրություն:
Նրա աշխատանքները տեղ են գտել Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և Արևելքի ժողովուրդների թանգարաններում, Սանկտ-Պետերբուրգի Ռուսական արվեստի թանգարանում, Բիշկեկի, Ալմա-Աթայի, Օմսկի, Սարատովի պետական պատկերասրահներումև բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: