Թանգարան / Նորություններ

20.07.2016 - 12.08.2016

Մինաս Ավետիսյանի ծննդյան 88-ամյակին նվիրված ցուցահանդես Ջաջուռի տուն- թանգարանում

 Ս.թ հուլիսի 20-ին` ժ. 13:00,  Մինաս Ավետիսյանի ծննդյան 88-ամյակի կապակցությամբ նկարչի ծննդավայրում՝ Ջաջուռի տուն-թանգարանում, կբացվի նոր ցուցադրություն։ Այն ընդգրկում է արվեստագետի տարբեր տարիների գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, բեմաձևավորումների էսքիզներ, ինչպես նաև Ազգային պատկերասրահի հավաքածուի 13 ստեղծագործություններ, որոնք տուն-թանգարանում ցուցադրվելու են առաջին անգամ։
Ցուցադրությունը կշարունակվի մեկ ամիս։
Թանգարանը աշխատում է ժ.10:00 -16:00:

Մշտական
ցուցադրություն

Անհայտ վարպետ, 20-րդ դարի սկիզբ

Սկահակ

արծն, նկարազարդում
բ.100 սմ