Թանգարան / Նորություններ

08.06.2017 - 29.06.2017

«Հայրենի Եզերք. Սևան» խորագրով ցուցահանդես Հրազդանի մասնաճյուղում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի պատկերասրահ մասնաճյուղում ս.թ. հունիսի 8-ին՝ժամը 15:00, տեղի կունենա «Հայրենի Եզերք. Սևան» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Հունիսի 8-ից մինչ հունիսի 29-ը ընկած ժամանակահատվածում Հրազդանում կցուցադրվեն 14 գեղանկարչական աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից. կներկայացվեն Փանոս Թերլեմեզյանի, Արփենիկ Նալբանդյանի, Գաբրիել Գյուրջյանի, Սուրեն Սաֆարյանի և այլ նշանավոր հեղինակների ստեղծագործություններ:

Մշտական
ցուցադրություն

Մանչինի Ֆրանչեսկո

Տիրամայրը մանկան հետ

կտավ, յուղաներկ
62,5x54 սմ