Թանգարան / Նորություններ

30.06.2017 - 30.06.2017

«Երևան Քարտ» ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված շնորհանդես

 Հունիսի 30-ին` ժամը 16-00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում  տեղի կունենա քաղաքային և մշակութային զբոսաշրջության զարգացման նպատակով ստեղծված «Երևան Քարտ» ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Երևանի քաղաքապետարանի տուրիզﬕ բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կենտրոնի» նախագահ Մարինե Հարոյանը, թանգարանների տնօրեններ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

«Երևան Քարտ» ծրագիրը նպատակ ունի խթանել Երևանում քաղաքային և մշակութային, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ զբոսաշրջության զարգացմանը: Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, և «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կենտրոնի» հետ համագործակցությամբ ստեղծված ծրագիրը բարձրակարգ ծառայությունների փաթեթ է, որն ըստ արժանվույն ապահովում է զբոսաշրջիկի տեղեկացվածությունը, համակողմանիորեն ներկայացնում Երևանի պատմամշակութային ժառանգությունը և զբոսաշրջության ոլորտում հետաքրքրություն ներկայացնող մյուս վայրերը և հնարավորություն տալիս ինքնուրույն շրջագայել: Միասնական փաթեթում զետեղված են զբոսաշրջիկին անհրաժեշտ մի շարք ծառայություններ և ուղղորդող պարագաներ: Երկրի զբոսաշրջության ոլորտում ստեղծելով նոր մշակույթ՝ «Երևան Քարտ» ծրագիրը միտված է օգնելու զբոսաշրջիկին: Տարածաշրջանում իր բնույթով եզակի «Երևան Քարտ» ծրագիրը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական քարտի միջոցով անվճար մուտք գործել քաղաքի և հարակից վայրերի 40-ից ավելի թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, «Զվարթնոց» օդանավակայանից ավտոմեքենայով տեղափոխվել ցանկացած վայր կամ անվճար օգտվել տաքսի ծառայությունից համարժեք գումարի սահմաններում, անվճար երթևեկել մետրոյով և զգալի զեղչեր ստանալ ավելի քան 150 գործընկեր կազմակերպություններում: Նմանատիպ քարտային ծրագրեր գործում են աշխարհի մի շարք առաջադեմ քաղաքներում և հանդիսանում են քաղաքային ու մշակութային զբոսաշրջության զարգացման ժամանակակից ուղղություններից մեկը: «Երևան Քարտ» ծրագիրը հնարավորություն կտա զարգացնելու քաղաքային ու մշակութային զբոսաշրջությունը Երևանում և Հայաստանում, կնպաստի պատմամշակութային օջախների ճանաչելիության բարձարացմանը:

Մշտական
ցուցադրություն

Շահին Էդգար Պետրոսի

Գրեչի ջրանցքը. Վենետիկ (1923)

թուղթ, օֆորտ, չոր ասեղ
17,3x22/33x50,5 սմ