Թանգարան / Նորություններ

19.07.2017 - 19.08.2017

«Հայաստանը մանուկների աչքերով» ցուցահանդեսի բացում Ալավերդու պատկերասրահ-մասնաճյուղում

  ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ»  ծրագրի շրջանակներում, հուլիսի 21-ին՝ ժ.15:00,  Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում  տեղի կունենա Հայրենի եզերք խորագրի ներքո  «Հայաստանը մանուկների աչքերով» ցուցահանդեսի  բացումը:  Կմասնակցեն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նկարչական ստուդիաների աշակերտները՝ Լոռու մարզի Արևածագ, Մեծ Այրում և Դեբեդ համայնքներից: Ցուցադրվելու են մոտ 47 աշխատանքներ, իսկ ցուցահանդեսը  կտևի մինչև մեկ ամիս: