Թանգարան / Նորություններ

22.07.2017 - 22.07.2017

Հայաստանի ազգային պատկերասրահը ամփոփեց 2017 թ. ամառային դպրոց ծրագիրը

 Հայաստանի ազգային պատկերասրահի կրթական ծրագրեր բաժինը արդեն բավական երկար ժամանակ  իրականացնում է  թեմատիկ ինտերակտիվ էքսկուրսիաներ:  Այս ամենի հիմնական նպատակը մասնակիցներին կերպարվեստի տեսակների, ժանրերի, նյութերի, որոշ տեխնիկական միջոցների, ինչպես նաև հայ և այլազգի մեծանուն արվեստագետների մասին ընդհանուր գիտելիքներ հաղորդելն է, արվեստի բնագավառում մասնակցության  փորձառության ապահովումը և այլն:

2017 թվականի հունիս և հուլիս ամիսներին ազգային պատկերասրահում անցկացվեց ամառային դպրոց ծրագիրը: Շուրջ 100 երեխա /6-14 տարեկան/ մասնակցեց ամառային դպրոց ծրագրի դասընթացներին, որոնք նախատեսված են բացահայտելու ՀԱՊ-ի հավաքածուն և աշխարհի առաջատար թանգարաններում ցուցադրվող մեծանուն արվեստագետների գլուխգործոցները, հնարավորություն են տալիս ինքնուրույն ստեղծագործելու, թանգարանային յուրահատուկ միջավայրում գեղագիտական ուսուցում ստանալու և բովանդակալից ժամանց անցկացնելու, այդ թվում ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, վարպետաց դասեր:

Այսօր ազգային պատկերասրահը ամփոփեց շուրջ երկու ամիս տևած ամառային դպրոցի արդյունքները՝ մասնակիցները ստացան վկայականներ, մանկական պատկերագրքեր: Երեխաները մեծ ոգևորությամբ ցանկություն հայտնեցին մասնակցել նաև հաջորդ ծրագրերին: