22.07.2017 - 22.07.2017
Հայաստանի ազգային պատկերասրահի կրթական ծրագրեր բաժինը արդեն բավական երկար ժամանակ իրականացնում է թեմատիկ ինտերակտիվ էքսկուրսիաներ: Այս ամենի հիմնական նպատակը մասնակիցներին կերպարվեստի տեսակների, ժանրերի, նյութերի, որոշ տեխնիկական միջոցների, ինչպես նաև հայ և այլազգի մեծանուն արվեստագետների մասին ընդհանուր գիտելիքներ հաղորդելն է, արվեստի բնագավառում մասնակցության փորձառության ապահովումը և այլն:
2017 թվականի հունիս և հուլիս ամիսներին ազգային պատկերասրահում անցկացվեց ամառային դպրոց ծրագիրը: Շուրջ 100 երեխա /6-14 տարեկան/ մասնակցեց ամառային դպրոց ծրագրի դասընթացներին, որոնք նախատեսված են բացահայտելու ՀԱՊ-ի հավաքածուն և աշխարհի առաջատար թանգարաններում ցուցադրվող մեծանուն արվեստագետների գլուխգործոցները, հնարավորություն են տալիս ինքնուրույն ստեղծագործելու, թանգարանային յուրահատուկ միջավայրում գեղագիտական ուսուցում ստանալու և բովանդակալից ժամանց անցկացնելու, այդ թվում ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, վարպետաց դասեր:
Այսօր ազգային պատկերասրահը ամփոփեց շուրջ երկու ամիս տևած ամառային դպրոցի արդյունքները՝ մասնակիցները ստացան վկայականներ, մանկական պատկերագրքեր: Երեխաները մեծ ոգևորությամբ ցանկություն հայտնեցին մասնակցել նաև հաջորդ ծրագրերին:
Մշտական
ցուցադրություն
Այվազովսկի Հովհաննես Կոստանդնի
Բայրոնի այցը Մխիթարյաններին Սբ. Ղազար կղզում (1899)
կտավ, յուղաներկ
133x218 սմ