Թանգարան / Նորություններ

22.07.2017 - 22.07.2017

«Հայրենի Եզերք. Սևան» խորագրով ցուցահանդես Մարտունու պատկերասրահում

 ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում,  հուլիսի 25-ին` ժամը 15:00, Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու պատկերասրահ-մասնաճյուղում կկայանա «Հայրենի Եզերք. Սևան» խորագրով ցուցահանդեսը: 
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից ցուցադրվելու են Փանոս Թերլեմեզյանի, Արփենիկ Նալբանդյանի, Գաբրիել Գյուրջյանի, Սուրեն Սաֆարյանի և այլ հեղինակների շուրջ 14 գեղանկարչական աշխատանքներ:

Մշտական
ցուցադրություն

Խաչատրյան Զաքար Ավագի

Դաշտային ծաղիկներ (1978)

կտավ, յուղաներկ
200x165 սմ