Թանգարան / Նորություններ

28.07.2017 - 18.08.2017

«Դիմանկարը հայ կերպարվեստում» խորագրով ցուցահանդես Իջևանի «Վերնատուն» թանգարանում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, Իջևանի «Վերնատուն» թանգարանում, ս.թ. հուլիսի 28-ին՝ ժամը 15:00, տեղի կունենա «Դիմանկարը հայ կերպարվեստում» խորագրով ցուցահանդեսի բացում:
Հուլիսի 28-ից մինչ օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում Իջևանում կցուցադրվեն 15 գեղանկարչական աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից:Ցուցադրվելու են Պարուհի Թեփելիկյանի, Արփենիկ Նալբանդյանի, Հակոբ Գրիգորյանի, Վարոս Շահմուրադյանի, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Մկրտիչ Պապոյանի, Վալերիկ Ափինյանի և Արամ Իսաբեկյանի դիմանկարչական ժանրի աշխատանքները: 

Մշտական
ցուցադրություն

Շամշինյան Հարություն Իսահակի

Սանահինի կամուրջը. Բնանկար (1899)

կտավ, յուղաներկ
41x75 սմ