Թանգարան / Նորություններ

13.10.2017 - 25.10.2017

Հոլանդացի նկարիչ Սիթսե Հ.Բաքքերի Օսիպ Մանդելշտամի «Հայաստան» բանաստեղծական մոտիվներով գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես Գյումրիում

Ս.թ.հոկտեմբերի 13-ին ժամը 15:00 Գյումրու «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան»-ում «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում կբացվի հոլանդացի նկարիչ Սիթսե Հ.Բաքքերի Օսիպ Մանդելշտամի «Հայաստան» բանաստեղծական մոտիվներով գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Գյումրու արվեստասեր հանրությանը կներկայացվեն Սիթսե Հ. Բաքքերի «Հայաստան» շարքը ներկայացնող 13 գրաֆիկական աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. հոկտեմբերի 25-ը:

 

 

Մշտական
ցուցադրություն

Քենթ Ռոքուել

Ասգորյան մարգագետիններ. Ադիրոնդաքյան ամառ (1945)

կտավ, յուղաներկ
86x112 սմ