Թանգարան / Նորություններ

21.12.2017 - 21.01.2018

Արա Գյուլերի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես Արցախում

 2018 թվականին լրանում է հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 90-ամյակը։ Վարպետի հոբելյանին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահը Արցախի արվեստասեր հանրությանն է ներկայացնում Արա Գյուլերի՝ տարբեր տարիներին արված լուսանկարների հավաքածուն՝ հայտնի մարդկանց դիմանկարներ և հայկական բնանկարներ։
Բացումը տեղի կունենա Ստեփանակերտի պատկերասրահում՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, որին կհաջորդի լուսանկարչին նվիրված ֆիլմի ցուցադրությունը։

Մշտական
ցուցադրություն

Անհայտ վարպետ

Հենապահարան (19-րդ դար)

փայտ, մարմար, բրոնզ, նրբատախտակ, ներդրվագում (ինտարսիա), ձուլում, դրվագում
114,6x80x40 սմ