Թանգարան / Նորություններ

01.06.2018 - 01.06.2018

Հունիսի 1-ը Հայաստանի ազգային պատկերասրահում

 Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի հովանավորությամբ և «Ucom» հիմնադրամի աջակցությամբ պատկերասրահը հյուրընկալել էր ապրիլյան պատերազմի մասնակիցների, «Գլոբալ զարգացման առաքելություն» կազմակերպության և «Լայթ հաուզ» հիմնադրամի երեխաներին: Նրանք մասնակցեցին կրթական ծրագրերի շրջանակում անցկացվող դասընթացներին, որից հետո պատմեցին իրենց երազանքների մասին՝ որպես դրանց իրականացման սիմվոլ փուչիկներ բաց թողնելով երկինք: Միջոցառման ավարտին երեխաներին շնորհավորեց ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը՝ կարևորելով երեխաների պարբերաբար այցելությունները տարբեր թանգարաններ, ծանոթությունը արվեստի և մշակույթի հետ: Թանգարանի փոքրիկ հյուրերն իրապես իրենց կարևոր զգացին և խոստովանեցին, որ հեռանում են մեծ տպավորություններով:

Մշտական
ցուցադրություն

Մայսենի գործարան

Սկահ կափարիչով և ամանատակով (1740)

ճենապակի, վերջնարակյա նկարազարդում, կաղապարում, ծեփակերտում
բարձ.13,8/տրմ.14,3/ափ.տրմ.22,6 սմ