Թանգարան / Նորություններ

03.07.2019 - 11.07.2019

«Կոմիտաս-Թումանյան»

 Հուլիսի 3-ին` ժամը 17:00, Հայաստանի Նկարիչների միությունում կներկայացվի «Կոմիտաս-Թումանյան» մեծածավալ ցուցահանդեսը նվիրված մեծանուն վարդապետի և բանաստեղծի 150-ամյա հոբելյաններին: Այն մեկտեղել է շուրջ 70 մեծադիր կտավ, գրաֆիկական թերթ, քանդակ, արխիվային նյութ՝ Հայաստանի Ազգային պատկերասրահից և մասնաճյուղերից, Երվանդ Քոչարի թանգարանից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Հովհաննես Թումանյանի թանգարանից, ՀՆՄ անդամների ստեղծագործություններ, ինչպես նաև ստեղծագործություններ մասնավոր հավաքածուներից:
Ցուցահանդեսը հրաշալի առիթ է կրկին անգամ խոսելու Կոմիտասի և Թումանյանի մասին, գնահատելու և վերարժևորելու նրանց ստեղծագործական ժառանգությունը նոր սերունդներին ներկայացնելու համար:
Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 11-ը:

Մշտական
ցուցադրություն

Շիլդյան Գրիգոր Հովհաննեսի

Նատյուրմորտ. Ձուկ (1928)

փայտ, յուղաներկ
49x65 սմ