Թանգարան / Նորություններ

25.10.2019 - 25.10.2019

«Երիտասարդության միություն» խորագրով ցուցահանդես

 Հոկտեմբերի 23-ին Մոսկվայի Հրեական թանգարան - հանդուրժողականության կենտրոնում բացվեց «Երիտասարդության միություն» խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանի ազգային պատկերասրահը: Ազգային պատկերասրահի մշտական հավաքածուից ցուցադրվել է Պավել Ֆիլոնովի «Լիգովկան գիշերով» աշխատանքը (ստվարաթուղթ, յուղաներկ, 64,5x90 սմ):

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը, արտասահմանյան գեղանկարի բաժնի ղեկավար Իրինա Բագդամյանը և ՀԱՊ աշխատակից Մերի Դորունցը:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2020 թ. հունվարի 19-ը:

Մշտական
ցուցադրություն

Յակուլով Գեորգի Բոգդանի

Ձիարշավ (1905)

ստվարաթուղթ, յուղաներկ
102x67 սմ