Թանգարան / Նորություններ

15.10.2021 - 15.10.2021

Ժյուլիանի ակադեմիան և հայ նկարիչները

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 18:30-ին, սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ժյուլիանի ակադեմիան և հայ նկարիչները» խորագրով դասախոսությանըՀայաստանի ազգային պատկերասրահում:
Նկարիչ Ռուդոլֆ Ժյուլիանի 1868 թվականին հիմնադրած ակադեմիան Փարիզի հռչակավոր մասնավոր ուսումնական հաստատություններից էր, որտեղ սովորելու էին գալիս ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից: Այստեղ են սովորել նաև բազմաթիվ հայ մեծանուն նկարիչներ ու քանդակագործներ, որոնցից շատերն ակադեմիան ավարտելուց հետո վերադարձել են հայրենիք և մեծ ներդրում ունեցել Նոր շրջանի հայկական կերպարվեստի զարգացման գործում:
Բանախոս՝ Ազգային պատկերասրահի Հայկական գեղանկարչության բաժնի գիտաշխատող, արվեստաբան Արփինե ՍարիբեկյանԴասախոսության շրջանակներում կարող եք դիտել «Նվիրատուներ և նվիրատվություններ. Այվազովսկի, Շաբանյան, Մախոխյան, Մահտեսյան» ցուցահանդեսը:
Մասնակցության արժեքը՝ 800 դրամ
Մուտքը՝ Արամի փողոցից:

Մշտական
ցուցադրություն

Սիմոնյան Պարսամ Հունանի

Աշտարակի ձորը (1970)

կտավ, ստվարաթուղթ, յուղաներկ
48,5x69 սմ