Մամուլ

17.09.2016 - 17.09.2016

Բաժբեուկ-Մելիքյաններ.Երկու սերունդ

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյաններ.երկու սերունդ» խորագրով ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը: Նա ողջունեց հյուրերին, նշեց, թե որքան կարևոր է այս ցուցահանդեսը, ապա շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի բոլոր կազմակերպիչներին, Բաժբեուկ-Մելիքյանների ընտանիքին, մասնավոր կոլեկցիոներներին և միջոցառման մասնակիցներին: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղարը, նկարչի ժառանգորդ, նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը: Վերջինս նշեց,որ իր համար մեծ պատիվ է հատկապես Ազգային պատկերասրահում նման ցուցահանդես ունենալը: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էլ խոսեց ծնողների և Բաժբեուկների հետ ունեցած հրաշալի ընկերության մտերմության մասին: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ցուցահանդեսի համակարգող, ՀԱՊ աշխատակից Մարգարիտա Խաչատրյանը: Իր խոսքում նա նշեց, որ նման ընդարձակ ցուցահանդես Բաժբեուկ-Մելիքյաններից առաջին անգամ է կազմակերպվում. «Հայր ու որդի իրենց գտել են արվեստում, ինչպես Քուչակը` գրականությունում»:
Ի դեպ, սա ՀԱՊ-ի աշնանային շրջանի առաջին ցուցահանդեսն է: 



Մշտական
ցուցադրություն

Խրուցկի Իվան Տրոֆիմովիչ

Նատյուրմորտ. Ծաղիկներ զամբյուղի մեջ (1842)

կտավ, յուղաներկ
55,5x68 սմ