Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

23.04.2012 - 21.09.2012

«ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ»

Արև Պետրոսյանի նկարների շարք/եռանկար/ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին և “Երևանը 2012թ.-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք” ծրագրի մեկնարկին:

“Ազգային հիշողություն”
-“Հզոր հայ թագավորների, նրանց կառուցած քաղաքների, մշակույթի, ազգային արժեքների և վերջապես գենի կրողն ենք այսօր մենք…
ավաղ նրանց շունչը կարող ենք զգալ միայն պատկերներից, բայց կարծում եմ ամեն ոք պետք է կրի մեծագույն հարգանք, հպարտություն և պարտավորվածություն հանդեպ իր ՀԱՅ տեսակի…”

“Հոգևոր վերածնունդ”
- “Այս նկարում որպես զուգա գաղափարներ` ինչպես Քրիստոսի ծնունդն էր մարդկության հոգիների համար փրկություն, այնպես էլ Մաշտոցյան տառերի ստեղծումն էր Հայ ազգի համար ուրույն հոգևոր վերածնունդ, մշակույթի զարգացում, կրոնի տարածում, համախմբում և որ ամենակարևորն է ազգապահպանում…”

“Ուրբանիզացիա”
- “Մարդկության տեխնիկական զարգացման արդյունքում Երևան են գալիս գործարաններ, արտադրություն, նոր քաղաքներ, մարդկային ապրելակերպի նոր մոդելներ, նաև գրատպության հանճարեղ շրջանը, որ նվիրում է մարդկության լայն շրջանակներին “աստվածային գաղտնիքը” այն է գիտելիքը, ավաղ մյուս կողմից, կարծես զուգահեռ, ես այս զարգացումները նկատում եմ որպես մարդկային հոգևոր տեսակի կործանում:”

 



Մշտական
ցուցադրություն

Վոլֆ Ալբերտ

Ժամանակը

մարմար, հղկում / ողորկում, կերտում
104x58x62 սմ