Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

02.10.2021 - 05.11.2021

Նվիրատուներ և նվիրատվություններ. Այվազովսկի, Շաբանյան, Մախոխյան, Մահտեսյան

«Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագծի առաջին ցուցադրությունը Հայաստանի ազգային պատկերասրահում:

Հովհաննես Այվազովսկու և նրա կրտսեր ժամանակակից ծովանկարիչների՝ Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի նկարների ընտրանին միասին ցուցադրվում է առաջին անգամ: Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները որպես հավաքածուներ կամ առանձին արժեքավոր նկարներ Ազգային պատկերասրահին փոխանցել են Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ Բասմաջյանը և այլ նվիրատուներ: 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի չորս նշանավոր ծովանկարիչների բարձրարժեք գործերի հետ մեկտեղ ցուցադրությունը ներկայացնում է թանգարանի այդ խոշորագույն նվիրատուների կենսագրությունն ամփոփող յուրօրինակ «միասնական դիմանկար»:

Ցուցահանդեսը բաց է հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 5-ը:

Նախագծի հեղինակ` Մարինա Հակոբյան

Համադրող` Հայկուշ Սահակյան

 

 

Մշտական
ցուցադրություն

Կաֆիերի Ժան–Ժակ

Կնոջ կիսանդրի՝ վարդով

թրծակավ, թրծում
76x52,5x35 սմ