Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

10.06.2023 - 15.03.2024

Ֆրանսիական Ինտերիեր. նրբաճաշակության դարաշրջան

«Ֆրանսիական ինտերիեր. նրբաճաշակության դարաշրջան» ցուցահանդեսը ներկայացնում է 1819-րդ դարերի ֆրանսիական դեկորատիվ-կիրառական արվեստը: Ռոկոկո ոճի յուրօրինակ նմուշներն ի ցույց են դնում ֆրանսիական արքունիքի հարստությունն ու շքեղությունը։ Ռոկոկոյի գաղափարական հիմքն են հավերժ երիտասարդությունն ու գեղեցկությունը, փախուստն իրականությունից և հովվերգականությունը։ Ռոկոկոյին, կամ «Լյուդովիկոս XV-ի ոճին», բնորոշ են զարդերի մանրակրկիտ մշակվածությունը, ընդհանրացված ուրվագծերն ու շքեղությունը։

Վերսալյան պալատական կյանքն իր ընդունելություններով և պերճաշուք հանդիսություններով թելադրում էր ինտերիերի նմուշների բնույթը: Պալատական սրահներում տեղադրված կահույքը ստեղծում էր ջերմ միջավայր մտերմիկ զրույցների և երաժշտության ներքո թեյախմության համար։ Թեմատիկ առումով գերիշխում էին հովվերգական տեսարանները, ուր գեղեցիկ բնապատկերի ֆոնին կերպարները տրվում են սիրո վայելքներին։

Ցուցահանդեսում ներկայացված են 18–19-րդ դդ ֆրանսիական պահարաններ, կոմոդներ, բուխարու ժամացույցներ, ինչպես նաև Սևրի ճենապակու գործարանի ռոկոկո ոճի արտադրանքի նմուշներ:

Համադրողներ` Սաթենիկ Չուգասզյան, Լիլիթ Աղաբեկյան

Մշտական
ցուցադրություն

Գաուշ Ալեքսանդր Ֆյոդորովիչ

Բնանկար ոչխարներով (1911)

կտավ, յուղաներկ
85x69,5 սմ