Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

23.03.2024 - 01.06.2024

Սալոմե․ Վերականգնված գլուխգործոցի պատմություն

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը և այս տարի ներկայացնում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։ Դեռևս 2019 թ մշտական ցուցադրության պատից իջեցված և տարիներ շարունակ վերականգնման արվեստանոցում գտնվող «Սալոմեն» վերադառնում է ցուցասրահ։ 

Ազգային պատկերասրահի Վերականգնման և կոնսերվացման բաժինը, որի կազմավորումը սկսվել է դեռևս 1930-ական թվականներին, այսօր դարձել է վերականգնման ոլորտի ամենաբազմապրոֆիլ, իսկ գեղանկարչական աշխատանքների պրոֆեսիոնալ վերականգնմամբ եզակի արվեստանոցը Հայաստանում։

Մշակութային արժեքների վերականգնման պրոցեսի ցուցադրությունը վերջին տասնամյակում աշխարհի տարբեր երկրներում դարձել է թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու մշակութային արժեքների վերականգնման խորհրդավոր և հաճախ «անհասանելի» աշխարհում, ծանոթանալու վերականգնող վարպետների բարդ և պատասխանատու աշխատանքին, դառնալու դրա անուղղակի և ուղղակի մասնակիցը։

Հայ կերպարվեստի խոշորագույն վարպետ Վարդգես Սուրենյանցի վերականգնված կտավի կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարներն
իրենց բացատրագրերով: 

Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ համապատասխան գործիքներով ու նյութերով աշխատանքային սեղան, նկարակալ և այլն։ Ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն կարող է ինքնուրույն զննել ստեղծագործության վերականգնված հատվածները, երանգավորումներն ու այլ միջամտությունները:

Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Նախագծի հեղինակ և ցուցահանդեսի համադրող՝ Մարինա Հակոբյան

Մշտական
ցուցադրություն

Գրիգորյան Գևորգ Ստեփանի

Սերվանտես (1969)

կտավ, յուղաներկ
50x35,2 սմ