Գործում է 1982 թվականից: Պատկերասրահի գործունեության հիմնական ուղղություններից մեկի՝ հանրահռչակման կարևոր օղակներից է, որն իրականացնում է գիտական բաժինների նախապատրաստած ցուցահանդեսային ծրագրերը: Դրանք տարբեր են, բազմաբնույթ և ներկայացնում են տարիների ընթացքում բաժիններում ուսումնասիրվող նյութի (հավաքածուի) ավարտական փուլը:
Տարեկան պատկերասրահում կազմակերպվում է վեցից ութ խոշոր ցուցահանդես: Դրանց գումարվում են տարբեր միջոցառումների շրջանակներում նախատեսվող, թեմատիկ, հայ նկարիչների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթների փոքրածավալ ցուցահանդեսներ, ինչպես նաև օտարերկրյա արվեստագետների պատկերահանդեսներ: Ցուցահանդեսների ընդհանուր թիվը տարվա ընթացքում քսանից ավելի է: Աշխատանք է տարվում նաև մշտական ցուցադրությունում:
Բաժնում աշխատում է 4 աշխատակից:
Բաժնի վարիչ՝ Հասմիկ Գինոյան