Ստեղծվել է 1921 թ., թանգարանի հիմնադրման պահից:
Ընդգրկում է երկու ենթաբաժին՝ ֆոնդերի հաշվառման և պահպանության:
Հաշվառման ենթաբաժինը իրականացնում է ՀԱՊ-ում պահպանվող թանգարանային բոլոր արժեքների հաշվառումը, հսկում է դրանց շարժը թանգարանի ներսում և նրա սահմաններից դուրս, կազմակերպում է թանկարժեք մետաղներից պատրաստված թանգարանային առարկաների փորձաքննության և հարգադրոշման աշխատանքները: Վերահսկում է թանգարանում պատճենահանման կարգը: Իրականացնում է ֆոնդերի գրանցումը, գույքագրումը:
Ենթաբաժնում աշխատում է չորս աշխատակից:
Ենթաբաժնի վարիչ՝ Նունե Ավետիսյան:
Պահպանության ենթաբաժինը իրականացնում է ֆոնդապահոցներում գտնվող թանգարանային առարկաների տեղադրումը, քարտագրումը, խնամքը:
Ենթաբաժնում աշխատում է 16 ֆոնդապահ, որոնք ըստ թանգարանային արժեքների տեսակի՝ գեղանկար, գծանկար, փորագրություն, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր ճյուղեր (գործվածք, ապակի, խեցեգործություն, թանկարժեք մետաղ և այլն) իրականացնում են դրանց պահպանության հետ կապված բոլոր միջոցառումները:
Ենթաբաժնի վարիչ՝ Գայանե Մարգարյան: