Բաժինը ստեղծվել է 1968 թվականին, երբ նախկին կառուցվածքով գործող կերպարվեստի՝ հայկական, ռուսական, արևմտաեվրոպական բաժինները լուծարվեցին և կազմվեցին նոր գիտական բաժիններ՝ ըստ նյութի պատկանելիության:
Բաժնում ուսումնասիրվում և մշակվում են քանդակի հավաքածուում ընդգրկված հայ և արտասահմանյան երկրների քանդակագործությունը ներկայացնող շուրջ 1200 աշխատանք, որոնցից մոտ ինը հարյուրը հայ վարպետների ստեղծագործություններ են: Մշտական ցուցադրության գրեթե բոլոր սրահներում տեղադրված է շուրջ 230 ցուցանմուշ, իսկ 19-20-րդ դարերի հայ մեծ քանդակագործ Հակոբ Գյուրջյանի 60 կերտվածքները ցուցադրվում են առանձին սրահում:
Բաժնում աշխատում է 2 աշխատակից:
Բաժնի վարիչ` Մարիամ Դավթյան: