Գրադարանը պատկերասրահի անբաժանելի մասն է: Գրականությունը հավաքվել է թանգարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից՝ գնումների, փոխանցումների և նվիրատվությունների միջոցով:
Ֆոնդը հիմնականում կազմված է մասնագիտական գրականությունից՝ արվեստի պատմություն, գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, կիրառական արվեստ, ճարտարապետություն: Բացի այդ, կան ընդհանուր պատմությանը, հնագիտությանը վերաբերող գրքեր, ինչպես նաև փոքր քանակությամբ գեղարվեստական գրականություն: Գրադարանի ֆոնդն ընդգրկում է տարբեր լեզուներով շուրջ 13000 միավոր և շարունակում է ակտիվորեն համալրվել:
Գրադարանը տեղակայված է պատկերասրահի 2-րդ մասնաշենքի երրորդ հարկում, զբաղեցնում է 2 աշխատասենյակ: Ընթերցասրահից օգտվում են և´ պատկերասրահի աշխատակիցները, և´ տարբեր հաստատություններից եկող արվեստաբաններ, նկարիչներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, ուսանողներ: Վերջին 5 տարիների տվյալներով գրադարանից օգտվել է 64000 ընթերցող:
Գրադարանում աշխատում է 2 աշխատակից:
Ավագ գրադարանավարուհի ` Ռուզան Անդրեասյան: