Թանգարան / Բաժիններ

Հրատարակչական բաժին

Ազգային պատկերասրահի կարևորագույն ֆունկցիաներից է հրատարակչական գործունեությունը: Կարելի է ասել՝ պատկերասրահն այսօր իրականացնում է ինքնուրույն հրատարակչական ծրագիր, որը կոչված է գիտական հանրությանը և արվեստասեր լայն շրջանակներին հասու դարձնելու թանգարանի հարուստ հավաքածուները: Պատկերասրահի գիտական բաժինները հրատարակության են պատրաստում մենագրություններ, ալբոմներ, գիտական կատալոգներ, ցուցահանդեսների բուկլետներ, կատալոգներ և այլն: Պատկերազարդ այդ հրատարակությունները մեծ մասամբ երկլեզվյան են, ունեն մեկ կամ երկու լեզվով ամփոփումներ, ինչը հնարավորություն է տալիս նաև օտարներին ճանաչել ազգային պատկերասրահն ի մոտո: Ամբողջ այս գիտական-լուսավորչական արտադրանքն անցնում է թանգարանի հրատարակչական բաժնով: Այստեղ լույսընծայվելիք աշխատությունները ենթարկվում են գիտական և լեզվաոճական խմբագրման, սրբագրման: Որպես կանոն՝ այստեղ է իրականցվում դրանց համակարգչային ձևավորումն ու մակետավորումը:

Ազգային պատկերասրահի հրատարակչական գործունեությունը հատկապես թափ է առել վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում:

Պատկերասրահի հրատարակած գրականությունը վաճառվում է թանգարանում գործող խանութ-սրահում և երևանյան գրախանութներում:

Բաժնում աշխատում է 2 աշխատակից:

Բաժնի վարիչ՝ Արա  Խաչիկօղլյան