Թանգարան / Բաժիններ

Մարքեթինգի և արտաքին կապերի բաժին

Մարքեթինգի և արտաքին կապերի բաժինը ստեղծվել է 2017 թվականին։
Այն իրագործում է բազմաբնույթ նախագծեր, որոնք միտված են թանգարանի այցելության քանակի ավելացմանը, գործընկերների և հովանավորների շրջանակի ընդլայնմանը, Հայաստանում և արտերկրում թանգարանի մասին տեղեկատվության տարածմանը:
Բաժինը իրականացնում է տարբեր միջոցառումներ, կապեր ստեղծում տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ տարբեր միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպման նպատակով։
Բաժինը վերահսկում է թանգարանում գործող և առցանց՝ shop.gallery.am խանութների գործունեությունն ու վաճառքը, ապահովում է վաճառվող հուշանվերների և հրատարակությունների տեսականին հարստացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները՝ այցելուների մշակութային պահանջներին համապատասխան։

Բաժնում աշխատում է 2 աշխատակից։


Բաժնի վարիչ՝ Աննա Եղիազարյան

Էլ. հասցե` foreignaffairs@gallery.am