Թանգարան / Բաժիններ

Գիտակրթական բաժին

 Հայաստանի ազգային պատկերասրահը իր կարևորագույն դերն ունի ազգային և համաշխարհային մշակույթի տարածման և հասարակության գեղագիտական զարգացման բնագավառում։ ՀԱՊ-ում համակարգված և թիրախավորված գիտակրթական աշխատանքները սկսել են իրականացնել 2008 թվականից, այնուհետև շարունակվել են ՀԱՊ-ի Հասարակայնության հետ կապերի բաժնի գործունեության շրջանակներում։

Գիտակրթական բաժինը պաշտոնապես ստեղծվել է 2016թ.։
Բաժինը մշտապես իրականացնում է ուսումնասիրություններ տարբեր թիրախային խմբերի կրթական և գեղագիտական կարիքների բացահայտման նպատակով։ Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ձևավորվում է գիտակրթական գործունեության ռազմավարությունը, ծրագրերը և ընտրվում են թիրախային խմբերը։ Ստեղծվում են թեմատիկ ինտերակտիվ կրթական ծրագրեր տարբեր տարիքային և սոցիալական խմբերի համար։ Ինտերակտիվ ծրագրերը իրականացվում են ՀԱՊ-ի կրթական մոդելի համաձայն, որի հիմնական նպատակներից է ընդառաջ գնալով ժամանակակից հասարակության հրամայականներին, յուրաքանչյուր այցելուին նյութը մատուցել իրեն մատչելի «լեզվով»՝ համապատասխան հոգեբանամանկավարժական մեթոդների կիրառմամբ։ Յուրաքանչյուր ծրագիր ենթարկվում է մեթոդաբանական, տերմինաբանական և բովանդակային զուգընթաց գնահատման։ Բաժինը համագործակցում է հանրակրթական և մասնավոր մի շարք դպրոցների, ԲՈՒՀ-երի, ստեղծագործական այլ հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ և զուգահեռաբար ընդլայնում է գործընկերների ցանկը։ 
Նախագծում և իրականացնում է տարբեր կրթական նախագծեր՝ սեզոնային դպրոցներ, դասախոսություններ, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, արվեստանոցներ, զարգացնող խաղերի նախագծում և այլն։
Համոզված ենք, որ թանգարանում, արվեստի միջավայրում մեծացող մարդը ունի լայն մտահորիզոն, բարձր արժեհամակարգ և ճաշակ։ 
Ծրագրերին կարելի է ծանոթանալ և գրանցվել հետևյալ հղմամբ՝  Ինտերակտիվ կրթական ծրագրեր։ 

Բաժնում աշխատում է երկու աշխատակից:


Բաժնի վարիչ` Անի Նազարյան

 Էլ. հասցե` galleryarmenia@gmail.com