Թանգարան / Բաժիններ

Հասարակության հետ կապերի բաժին

Բաժինը ստեղծվել է 2004 թվականին: Մասնակցում է ՀԱՊ-ի հավաքածուների հանրահռչակման գործընթացին, կապեր է հաստատում հասարակական կազմակերպությունների հետ, համագործակցում արտասահմանյան մի շարք երկրների (Ռուսաստան, Գերմանիա, Ճապոնիա և այլն) թանգարանների և հաստատությունների հետ, որի արդյունքում կազմակերպվել են ուշագրավ ցուցահանդեսներ այդ երկրներից:

2010 թ. բաժինը վերակազմավորվել է, ընդլայնվել են գործունեության շրջանակները: 2008-ից մի խումբ մասնագետների կողմից ստեղծվել և իրագործվել են այցելուների տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ծրագրեր: Շարունակելով այս գիծը, ներկայումս աշխատանքները տարվում են նախակրթարանների, դպրոցների, բուհերի, զբոսաշրջային կազմակերպությունների հետ:

Բաժինը լուսաբանում է պատկերասրահի բոլոր միջոցառումները, ձեռնարկում է սոցիոլոգիական աշխատանքներ, գնահատում ընթացիկ ծրագրերն ու նպաստում դրանց զարգացմանը, ստեղծում և թարմացնում է վեբ-կայքը, իրականացնում Facebook սոցիալական ցանցում Հայաստանի ազգային պատկերասրահ և Գիտակրթական բաժին էջերի ադմինիստրացիան: Բաժնի նպատակներից մեկն է նաև թանգարանների աշխատակիցների համար նեղ մասնագիտությունների գծով վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Բաժնում աշխատում է 3 աշխատակից:

Իրականացվող աշխատանքներին մասնակցում են տարբեր մասնագիտությունների տիրապետող ինը կամավորներ և պատկերասրահի գիտաշխատողներ:

Բաժնի վարիչ՝ Անի Ավագյան: